Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Աբորտ. ընտրության ազատություն

Աբորտ. ընտրության ազատություն

Աբորտը միակ բժշկական միջամտությունն է, որի արդյունքում մասնակիցներից մեկին՝ կնոջ առողջությանը հասցվում է զգալի վնաս, իսկ մյուսին՝ դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկին, զրկում կյանքի իրավունքից։

 

46 մարդկային քրոմոսոմները, որոնցով փոքրիկն օժտված է հենց բեղմնավորման պահից, որոշում են ապագա էակի մարդկային էությունը, սեռը, սպիտակուցների կառուցվածքը, արյան խումբը, հասակը, դիմագծերը, աչքերի ու մազերի գույնը, ստեղծագործական ձիրքն ու խառնվածքը։

 

Բեղմնավորումից.


  • 18 օր անց սկսում է բաբախել փոքրիկի սիրտը, ձևավորվում են գլխուղեղը, ողնուղեղը և նյարդային համակարգը։

  • 21-րդ օրը սկսում է գործել սեփական արյունատար համակարգը. երեխայի արյունը չի խառնվում մոր արյան հետ և կարող է լինել այլ խմբի։

  • 4-րդ շաբաթում ձևավորվում են ողնաշարը, ձեռքերը, ոտքերը, աչքերը, ականջները։

  • 5-րդ շաբաթում, պիգմենտի ի հայտ գալու հետ, մգանում են աչքերը։

  • 6-րդ շաբաթում հնարավոր է կատարել երեխայի գլխուղեղի էնցեֆալոգրամմա։ Այս ժամկետում նրա հասակը հավասար է 4,5 սմ-ի։

  • 8-րդ շաբաթում երեխան կարող է ծծել մատը, արձագանքում է մոր որովայնի հպումներին, չնայած 18-20-րդ շաբաթում է մայրը սկսում զգալ երեխայի շարժումները:

  • 10-11-րդ շաբաթում երեխան իր չափսերով չի գերազանցում հոր ճկույթը, սակայն նա արդեն ունի մատնահետքեր, շարժում է աչքերն ու լեզուն, կարող է կնճռոտել ճակատը ու կկոցել աչքերը։

  • 12-րդ շաբաթում փոքրիկը ընկալում է լույսը, ջերմությունն ու աղմուկը, քնում է, արթնանում, մարզում մկանները` թեքելով գլուխը, ծալելով ոտքերի և ձեռքերի մատերը։

  • 14-րդ շաբաթում երեխայի սիրտը օրական մղում է 24 լ արյուն։ Եթե մոր որովայնին ուղղել լույսի աղբյուրը` փոքրիկը փակում է դեմքը ձեռքերով...

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` թեև վերջին տասնամյակներում դիտվում է հակաբեղմնավորման մեթոդների կիրառման զգալի աճ, այնուամենայնիվ ամեն տարի աշխարհում կատարվում են 40-50 մլն հղիության արհեստական ընդհատումներ, որոնցից կեսը` ոչ անվտանգ պայմաններում։ Աշխարհի մասշտաբով մայրական մահացության 13%-ը պայմանավորված է հղիության արհեստական ոչ անվտանգ ընդհատման բարդություններով։ Ամեն տարի հղիության արհեստական ընդհատման հետևանքով մահանում են 70 հազար կանայք, տասնյակ հազարավորները տառապում են դրա բարդություններից։

 

Գործնականում աշխարհի բոլոր երկրներում գործում է որոշակի պայմաններում հղիության արհեստական ընդհատումը թույլատրող օրենք։ Աշխարհի երկրների 98%-ում, ուր բնակվում է ողջ երկրագնդի բնակչության 96%-ը, մոր կյանքի վտանգը գնահատվում է որպես օրինական հիմք` հղիության արհեստական ընդհատման համար։

 

Առնվազն 75 մլն հղիություններ ամեն տարի (մոտ 175 մլն հղիությունների ընդհանուր թվից) հանդիսանում են անցանկալի, որի հետևանքով կատարվում են 40-50 մլն հղիության արհեստական ընդհատումներ։

 

Հղիության արհեստական ընդհատումը համարվում է ոչ բարդ վիրահատական միջամտություն։ Սակայն, եթե այն կատարվում է ոչ պատշաճ ձևով և ոչ պատշաճ պայմաններում, այն կարող է լուրջ վտանգ սպառնալ կնոջ առողջությանը։


Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում։


Կնոջ ցանկությամբ հղիության արհեստական ընդհատումը Խորհրդային Միությունում առաջին անգամ օրինականացվել է 1920 թ.։ Դա համաշխարհային իրավունքի պատմության մեջ հղիության արհեստական ընդհատումը թույլատրող առաջին օրենքն էր։ Սակայն 1936 թ. հղիության արհեստական ընդհատումները ԽՍՀՄ-ում կրկին արգելվեցին` բնակչության աճին ուղղված քաղաքականության շրջանակներում։ 1955 թ. Խորհրդային Միության հանրապետություններում, այդ թվում և Հայաստանում, կրկին թույլատրվեց կնոջ ցանկությամբ հղիության արհեստական ընդհատումը` մինչև հղիության 12 շաբաթ ժամկետը։

 

Այդ ժամանակից ի վեր հղիության արհեստական ընդհատումը` աբորտը, հանդիսացել է պտղաբերության վերահսկման հիմնական միջոց։

 

Համաձայն Հայաստանում անցկացված հետազոտությունների տվյալների (2005 թ.)` Հայաստանում կանայք իրենց ողջ վերարտադրողական կյանքի ընթացքում կատարում են միջինում 1,8 աբորտ։ Աբորտով ավարտվող հղիությունների տոկոսը աճում է կնոջ տարիքի և հղիությ ան հերթականությանը զուգընթաց։ Այսպես, 15-19 տարիքային խմբում աբորտներով ավարտված հղիությունները կազմել են 9%, 20-24 տարիքային խմբում` 54%, 35-44 տարիքային խմբում` 73%։ Ըստ հղիության հերթականության աբորտով ավարտվող հղիությունների տոկոսը զգալիորեն տատանվում է` կազմելով 2% առաջին հղիության ժամանակ և 79%` հինգերորդ և ավելի հղիությունների դեպքում։

 

Գյուղաբնակ կանանց շրջանում աբորտով ավարտվող հղիությունները մոտ 7%-ով ավելի են։ Աբորտով ավարտվող հղիությունների տոկոսը ամենացածրն է (38%) թերի միջնակարգ կրթություն ունեցող կանանց շրջանում։ Միջնակարգ կրթություն ունեցող կանանց շրջանում այն կազմում է 48%, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների` համապատասխանաբար 44% և 42%։

 

Աբորտով հղիությունը ընդհատած կանանց շրջանում մեկ կնոջ հաշվով աբորտների միջին թիվը կազմել է 2,6։ Եթե 20-24 տարիքային խմբի կանանց 8%-ն է դիմել աբորտի, ապա 25-34 տարեկան կանանց` 44%-ը, իսկ 35-ից բարձր տարիքի կանանց` 60%-ը։ Այսպիսով, աբորտի դիմած կանանց մոտավորապես 2/3-ն իրենց կյանքի ընթացքում ունեցել են 1-ից ավելի աբորտ։

 

Պետք է նշել, որ հակաբեղմնավորիչների, ընտանիքի պլանավորման ծառայությունների մատչելիության պայմաններում անցանկալի հղիությունը կարող է լինել հակաբեղմնավորիչների չօգտագործման կամ կիրառման ձախողման հետևանք։

 

Այսպես, աբորտի դիմած կանանց կեսից ավելին (52%) հակաբեղմնավորիչներ են օգտագործել, սակայն հղիացել է։

 

Հասկանալի է, որ մնացած կեսը կանխարգելման հակաբեղմնավորիչ մեթոդների չեն դիմել։ Մինչդեռ ժամանակակից հակաբեղմնավորման արդյունավետ մեթոդների պատշաճ կիրառումը նպաստում է աբորտների թվի նվազմանը և կանանց առողջության պահպանմանը։


Ի՞նչ կարծիք ունեն կանայք անցանկալի հղիության կանխման մասին։


Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրի շրջանակներում «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» իրականացվել է հաճախորդների հարցում` պարզելու անցանկալի հղիության կանխման մասին նրանց կարծիքը։ Հարցազրույցը անց է կացվել 19-48 տարեկան 151 կանանց հետ, որոնց 89,4%-ը եղել են 20-40 տարեկան։ Նրանց մեծամասնությունը` 60,3%-ը, հավաստում է, որ լավագույնը հակաբեղմնավորիչների կիրառումն է։ Կանանց 31,1%-ը չի ունեցել որոշակի կարծիք տվյալ հարցի վերաբերյալ։ Կանանց միայն 6,6%-ն է նախընտրում հղիության արհեստական ընդհատումը։ Ընդ որում, նրանք իրենց այս կարծիքը հիմնավորել են հետևյալ կերպ.


  -  աբորտն ավելի անվտանգ է, քան հակաբեղմնավորիչների օգտագործումը,
  -  աբորտ կատարելը շատ հեշտ է,
  -  չեն կարողացել հիմնավորել աբորտ կատարելու իրենց նախընտրությունը։

 

Վերոհիշյալն այն փաստի վկայությունն է, որ կանայք չունեն ճիշտ, գրագետ տեղեկություն հակաբեղմնավորիչների ազդեցության և հղիության արհեստական ընդհատման բարդությունների ու հետևանքների մասին։

 

Իհարկե, աբորտը համարվում է տեխնիկապես հեշտ կատարվող վիրահատություն։ Սակայն, ի տարբերություն այլ վիրահատությունների, այն կատարվում է «կուրորեն», քանի որ բժիշկը չի տեսնում վիրահատական դաշտը, որի հետևանքով էլ հնարավոր է բարդությունների առաջացում։

 

Աբորտի բարդությունները լինում են վաղ և ուշ։ Վաղ բարդությունները զարգանում են աբորտի ընթացքում կամ անմիջապես դրանից հետո, իսկ ուշ բարդությունները` որոշ ժամանակ (նույնիսկ տարիներ) անց։ Աբորտի առավել հաճախ հանդիպող բարդություններից են արյունահոսությունը, արգանդի պարանոցի վնասվածքները, պտղաձվի մնացորդների ոչ լիարժեք հեռացումը արգանդի խոռոչից։

 

Աբորտի վաղ բարդություններից ամենավտանգավորը արգանդի թափածակումն է (պերֆորացիա), երբ խախտվում է արգանդի պատի ամբողջականությունը։ Այն կարող է բերել կնոջ կյանքի համար խիստ վտանգավոր հետևանքների` խոշոր անոթների, աղիքների, միզապարկի վնասման։

 

Աբորտի ուշ բարդություններից են սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, հորմոնալ խանգարումները, ձվարանների դիսֆունկցիան, արտարգանդային հղիությունը, չբերությունը, հղիության և ծննդաբերության բարդացած ընթացքը։

 

Տեղին է հիշեցնել ակադեմիկոս Վ. Ն. Սերովի խոսքերը. «Աբորտից հետո կինն արդեն չի կարող համարվել առողջ։ Գերակշռող մեծամասնության մոտ դիտվում է դաշտանային ֆունկցիայի խանգարում, ապա հիվանդությունների մի ամբողջ տարափ` արգանդի միոմա, մաստոպաթիա և նույնիսկ չարորակ նորագոյացություններ։ Ուստի, կատարելով աբորտ, հետո մենք ստիպված բուժում ենք դրա հետևանքները»։

 

Այսօր գոյություն ունի և աշխարհի մի շարք երկրներում կիրառվում է հղիության արհեստական ընդհատման դեղորայքային մեթոդը (դեղորայքային աբորտ)։ Նման բուժագործության համար կիրառվում են հատուկ դեղամիջոցներ, որոնք բերում են հղիության ընդհատման։ Դժբախտաբար այսօր մենք առնչվում ենք դեղորայքային աբորտի ոչ ճիշտ կիրառման և դրա հետևանքով առաջացած մի շարք բարդությունների հետ։ Ինչպես ցանկացած դեղամիջոց, այս նպատակով օգտագործվողները ևս ունեն ցուցումներ ու հակացուցումներ։ Մյուս կողմից դեղորայքային աբորտի նպատակով օգտագործվող դեղամիջոցները նշանակվում են հատուկ դեղաչափերով և հատուկ սխեմաներով։ Եվ վերջապես` դեղորայքային աբորտ կարելի է կատարել միայն հղիության որոշակի ժամկետում։ Պետք է նշել, որ նույնիսկ ճիշտ դեղաչափը և ճիշտ սխեման չեն կարող բացառել դեղորայքի կողմնակի ազդեցությունը (օրինակ` արյան ճնշման անկումը), որը կարող է պահանջել շտապ բժշկական միջամտություն։ Մինչդեռ կանայք, այս կամ այն տեղից լսելով դեղորայքային աբորտի մասին, ինքնակամ օգտագործում են դեղորայքը ոչ ճիշտ դեղաչափով և ոչ ճիշտ սխեմայով, որի հետևանքով հայտնվում են հիվանդանոցում՝ արդեն որոշակի բարդություններով (արյունահոսություն, թերի վիժում)։

 

Աբորտի պատճառները տարբեր են։ Դրանք պայմանավորված են ընտանեկան, տնտեսական պայմաններով, երեխա չունենալու ցանկությամբ, տարիքային գործոնով։ Սակայն միշտ պետք է հիշել, որ հղիության արհեստական ընդհատումը հեշտ, մի փոքր ցավոտ, անվտանգ բժշկական միջամտություն չէ։ Այն իր ազդեցությունն է թողնում ոչ միայն կնոջ առողջության, այլ նաև ընտանեկան փոխհարաբերությունների վրա։ Եթե այս կամ այն պատճառով կինը որոշել է ընդհատել հղիությունը, ապա պետք է փորձել նվազագույնի հասցնել դրա հետևանքները.


  -  հղիության կասկածի դեպքում որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի,
  -  չփորձել որևէ միջոցով, ինքուրույն ընդհատել հղիությունը,
  -  խորհրդակցել բժշկի հետ հղիության արհեստական ընդհատման անվտանգ եղանակի մասին։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 11-12-2007 (8-9)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ